Բայդենը և Սի Ձինպինը բանակցություններ կվարեն նոյեմբերի 15-ին

214

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը նախատեսում են երկկողմ բանակցություններ վարել նոյեմբերի 15-ին Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա նահանգ), Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդել է Kyodo գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։

Վերջինիս տվյալներով՝ հանդիպման կազմակերպումը վերջնական փուլում է։

Պեկինն առայժմ պաշտոնապես չի հաստատել գագաթնաժողովին Սի Ձինպինի մասնակցությունը։ ՉԺՀ ԱԳՆ ղեկավար Վան Ին ամերիկացի քաղաքագետների հետ Վաշինգտոնում հոկտեմբերի 29-ի հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Սի Ձինպինի և Բայդենի հանդիպումը գագաթնաժողովի ընթացքում կազմակերպելու ուղղությամբ, սակայն «ճանապարհը դեպի Սան Ֆրանցիսկո հնարավոր չէ անցնել «ավտոպիլոտի վրա» (առանց գիտակից վերահսկողության)»։

Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը Սան Ֆրանցիսկոյում կանցկացվի նոյեմբերի 15-18-ը։

Նախորդ հոդվածըUFC․ Իսլամ Մախաչեւն առաջին անգամ գլխավորել է ընդհանուր վարկանիշային աղյուսակը
Հաջորդ հոդվածըՊուտին․ Որոշ երկրներ փորձում են ԱՊՀ-ում խարխլել օրինական իշխանությունը