Բայդենի քաղաքականությունը ԱՄՆ վարչախմբի պառակտման է տանում

220

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարած քաղաքականությունը մերձավորարևելյան հակամարտության սրացման պայմաններում պառակտման է տանում Սպիտակ տունը։

Նման գնահատականով է կիրակի օրը հանդես եկել The Washington Post թերթը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ նոյեմբերին ավելի վաղ Սպիտակ տան մոտավորապես 20 աշխատակիցներից կազմված խումբը հանդիպում է խնդրել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջեֆ Զինթսի, նախագահի օգնական Անիտա Դաննի և ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Ջոնաթան Ֆայների հետ։ Հանդիպման ընթացքում նրանք խնդրել են պարզաբանել վարչակազմի ռազմավարությունը խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը նվազեցնելու, տարածաշրջանի ապագայի վերաբերյալ տեսլականի հարցերում, ինչպես նաև պարզաբանել՝ ճգնաժամի պայմաններում ո՞րն է Վաշինգտոնի ուղերձը։

«Պաշտոնյաների այս հանդիպումը, որի մասին նախապես չի հայտարարվել, վկայում է այն մասին, թե ինչպես է Բայդենի վերաբերմունքը իր նախագահության ընթացքում, թերևս, ամենախոշոր միջազգային ճգնաժամին պառակտում մտցնում Սպիտակ տանը, որը հպարտանում էր իր կարգապահությամբ և համերաշխ աշխատանքով»,- գրում է թերթը։

Նախորդ հոդվածըՖԱՏԽ-ը կոչ է արել դադարեցնել ագրեսիան
Հաջորդ հոդվածըՔվեարկություն կանցկացվի Ուկրաինայի և Իսրայելի օգնության հարցի շուրջ