Բաստրիկինը նշել է Ուկրաինայում հանցագործություններին առնչություն ունեցողների թիվը

320

ՌԴ Քննչական կոմիտեի քննիչները պարզել են ավելի քան 220 հոգու, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի բարձր հրամանատարության ներկայացուցիչների, որոնք առնչություն ունեն Դոնբասի գնդակոծություններին, տեղեկացրել է ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։

«Նախնական հետաքննության ընթացքում արդեն հաստատվել է ավելի քան 220 մարդու, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչների, ինչպես նաև խաղաղ բնակչությանը գնդակոծության ենթարկած զինվորական ստորաբաժանումների հրամանատարների առնչությունը վաղեմության ժամկետ չունեցող՝  խաղաղության և մարդկության անվտանգության դեմ հանցագործություններին»,- ասել է նա երկուշաբթի «Русская газета»-ին տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ մեղադրանքներ են ներկայացվել 92 հրամանատարի և նրանց ենթակաների։ «Հետախուզում է հայտարարվել 96 անձի, մասնավորապես՝ ՈՒԶՈՒ 51 հրամանատարի  նկատմամբ»,- ասել է Բաստրիկինը։

Բացի այդ, նա տեղեկացրել է, որ Ուկրաինայում դեպքերի կապակցությամբ քրեական գործեր են հետաքննվում երկրի ռազմական և քաղաքական ղեկավարության, ազգայնական ծայրահեղական խմբերի անդամների, ինչպես նաև ուկրաինական զինված խմբավորումների ներկայացուցիչների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ՝ հարուցվել է 1 300 քրեական գործ, որոնցով պատասխանատվության է կանչվում ավելի քան 400 մարդ։

Բաստրիկինի խոսքով՝ քրեական գործեր են հարուցվել Ուկրաինայի առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից զանգվածային ոչնչացման զենք մշակելու փաստերով։ «Գործեր են հարուցվել նաև Ուկրաինայի տարածքում հանցավոր գործունեությանը վարձկանների մասնակցության փաստերով, դրանք հետաքննվում են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Նիդեռլանդների, Վրաստանի քաղաքացիների նկատմամբ»,- նշել է ՔԿ նախագահը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄագնուս Կարլսենը՝ SuperUnited Rapid & Blitz Croatia-ի հաղթող
Հաջորդ հոդվածըԶապորոժյան և Խերսոնի մարզերում հանրաքվեն կարող է տեղի ունենալ նույն օրը