Բաստռիկին․ Ընդլայնել մինչդատական կալանքի կիրառումը կոռուպցիոներների ունեցվածքի նկատմամբ

208

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստռիկինն առաջարկել է ընդլայնել կոռուպցիոներների ունեցվածքի նկատմամբ մինչդատական կալանքի կիրառումը։

Բաստռիկինը պարզաբանել է, որ ՌԴ քրեադատավարական օրենսգիրքը կոռուպցիոն գործերով նախատեսում է ունեցվածքի կալանքի հնարավորություն քննիչի որոշմամբ, առանց  դատարանի որոշման։ Ընդ որում,  երեք օրից ոչ ուշ քննիչը դատավորին և դատախազին ծանուցում է քննչական այդ գործողությունը իրականացնելու մասին։ Այնուհետև դատավորը որոշում է կայացնում քննիչի այդ որոշման օրինականության կամ անօրինականության վերաբերյալ։

«Սակայն այդ ընթացակարգը վերաբերում է միայն որոշակի հանցագործությունների, որոնք ամրագրված են ՌԴ ՔՕ 104․1 հոդվածում (ունեցվածքի բռնագրավում)։ Մինչդեռ ՌԴ ՔՕ հոդվածով նախատեսված, սակայն թվարկվող հանցագործությունների մեջ չմտնող կոռուպցիոն հանցագործության դեպքում կասկածյալի ունեցվածքը օպերատիվ կերպով կալանել չի լինի։ Այդ կապակցությամբ մենք առաջարկում ենք փոփոխություններ կատարել, որոնք քննիչին թույլ կտան կալանք դնել այն անձանց ունեցվածքի վրա, որոնք կապ ունեն այդ հոդվածում չթվարկվող կոռուպցիոն հանցագործությունների հետ»,- ասել է Բաստռիկինը։

Նախորդ հոդվածըՇախմատ. Մանուել Պետրոսյանը՝ Ղազախստանի գավաթի հաղթող
Հաջորդ հոդվածըԻսրայելի ՌՕՈՒ-ն հարվածել է Գազայում փախստականների ճամբարին