‘«Բավարիան» առաջին անգամ հաղթահարել է 500 մլն եվրոյի սահմանը՝ ստանալով աննախադեպ շահույթ’

905

Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ռեկորդային շահույթ է ստացել 2013/14 մրցաշրջանում՝ իր պատմության մեջ առաջին անգամ հաղթահարելով 500 մլն եվրոյի սահմանը։

Գերմանիայի ամենահարուստ ակումբը 528.7 մլն եվոյի շահույթ է ունեցել, որը մոտ 100 մլն-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։

-«Բավարիան» կարող է իր անդամներին ներկայացնել մի արդյունք, որն աննախադեպ է ակումբի 114-ամյա պատմության մեջ։

«Անկասկած, այն այժմ իր բարձրակետում է ոչ միայն մարզական, այլև ֆինանսական առումով»,-ասել է Յան Քրիստիան Դրեսենը։

Ակումբի ֆինանսական հաջողությունները պայմանավորված են Գերմանիայի առաջնությունում, Գերմանիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի խաղարկություններում ֆանտաստիկ ելույթներով։ Բունդեսլիգայի խաղերի ժամանակ «Բավարիան» միջինում 42.000-ից ավելի հանդիսական է ունեցել։

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայի ոստիկանությունը առգրավել է մեկ միլիարդ դոլարի թմրանյութ’
Հաջորդ հոդվածը‘ Բունդեսլիգա. Խաղափուլի կարևոր հանդիպումները’