«Բավարիան» ցանկանում է հրավիրել Խաբի Ալոնսոյին

221

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը հետաքրքրված է Լեւերկուզենի «Բայերի» 41-ամյա գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի ծառայություններով, հաղորդում է El Chiringiuto-ն։

Իսպանացի մասնագետը կարող է հաջորդ մրցաշրջանում գլխավորել «Բավարիան»՝ փոխարինելով գերմանացի Թոմաս Տուխելին, որի աշխատանքից այնքան էլ գոհ չեն մյունխենյան ակումբում։ Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Խաբի Ալոնսոն 2022թ․ հոկտեմբերից է գլխավորում «Բայերը», որը Գերմանիայի ընթացիկ առաջնության 11 տուրից հետո 31 միավորով առաջին տեղում է։

Խաբի Ալոնսոն «Բավարիայում» հանդես է եկել 2014-2017 թվականներին։

Նախորդ հոդվածըԻլոն Մասքը հաջորդ շաբաթ կարող է այցելել Իսրայել
Հաջորդ հոդվածըԹուրքիան հերքել է «Ինջիրլիկի» օգտագործումը՝ Իսրայելին զենք մատակարարելու համար