‘«Բավարիա» է վերադարձել 75-ամյա բժիշկ Մյուլլեր-Վոլֆարտը’

1691

Հանս-Վիլհելմ Մյուլլեր-Վոլֆարտը կգլխավորի մյունխենցիների բուժանձնակազմը։ Ակումբի նախագահ Ուլի Հյոնեսը, գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն և Մյուլլեր-Վոլֆարտը մշակել են «Բավարիայի» բժշկական բաժանմունքի զարգացման ծրագիրը։

Ինչպես հաղորդում է Bild-ը, 75-ամյա Մյուլլեր-Վոլֆարտը կղեկավարի ակումբի բժիշկների թիմը և կկոորդինացնի մասնագետների համագործակցությունը, եթե նրանց ծառայությունների կարիքը զգացվի։ Մյուլլեր-Վոլֆարտը հեռացել էր «Բավարիայից» թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեփ Գվարդիոլայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

Մյուլլեր-Վոլֆարտը որպես բժիշկ է աշխատել «Բավարիայում» 1977-ից բացառությամբ 2008/09 թթ. մրցաշրջանի։ Նրա հաճախորդներն են եղել աշխարհահռչակ թեթև ատլետ Հուսեյին Բոլտը, թենիսիստ Բորիս Բեյկերը, գեղասահորդ Կատարինա Վիտը և ռուս չմշկասահորդ Իվան Սոկոբրևը։

Նախորդ հոդվածը‘Մարոտա. «Յուվենտուսի» համար խաղացող գտնելն այնքան էլ հեշտ չէ’
Հաջորդ հոդվածը‘Նյու Յորքում կսկսվի երեք հարավամերիկացի ֆուտբոլային պաշտոնյաների դատավարությունը’