‘«Բավարիա»-ն հաստատեց` 16-ամյա շվեդ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի գերմանական ակումբում’

2609

«Բավարիա»-ն համաձայնության է եկել «Խելսինգբորգ»-ի հետ 16-ամյա կիսապաշտպան Ալեկս Տիմոսի Անդերսոնի տեղափոխության հարցում: Այս մասին հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:

Շվեդ խաղացողը Մյունխեն կտեղափոխվի 2019 թվականի հուլիսի 1-ին:

Մինչ այդ Անդերսոնը կմնա իր ներկայիս թիմում, որտեղ այս մրցաշրջանում 16 հանդիպման է մասնակցել և 2 գոլի հեղինակ է դարձել:

«Անդերսոնը շատ տաղանդավոր խաղացող է: Մենք համոզված ենք, որ նա «Բավարիա»-ում հաջողության կհասնի: Առաջիկայում նա կմնա իր հայրենիքում և կշարունակի զարգանալ»,- ասել է մյունխենյան ակումբի սպորտային տնօրեն Հասան Սալիխամիջիչը:

Նախորդ հոդվածը‘Արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական’
Հաջորդ հոդվածը‘Օզիլ. Երջանիկ եմ «Արսենալ»-ում ‘