‘Բարսելոնայի» նախագահ․ Չավին մի օր կգլխավորի մեր առաջին թիմը’

997

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահ է, որ թիմի լեգենդար խաղացող, 39-ամյա Չավին Քաթարի «Ալ Սադում» ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո կվերադառնա կատալոնական ակումբ եւ կսկսի մարզչական կարիերա։ Չավին եւս բազմիցս նշել է, որ երազանքն է դառնալ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։

«Հավատում եմ, որ Չավին մի օր կգլխավորի մեր առաջին թիմը։ Նա ունի հավակնություններ եւ ցանկություն։ Հավատում եմ, որ դա տեղի կունենա։

Հիմա ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում Վալվերդեն է, որը պայմանագիր ունի մինչեւ 2021 թվականը։

Չավին գիտի, որ երբ ավարտվի նրա ժամանակը Քաթարում, նա կստանա աշխատանք «Բարսելոնայում»։ Կաշխատի պատանեկան, երկրորդ կամ առաջին թիմերի հետ, երբ ունենա համապատասխան փորձ։ Չավին գիտի, որ մենք սպասում ենք նրան»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Չավին մինչեւ Քաթար տեղափոխվելը «Բարսելոնայում» խաղացել է 17 տարի (1998-2015), դարձել է Իսպանիայի ութակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր: Անցկացրել է 767 հանդիպում առաջին թիմում։ Դա ակումբային ռեկորդ է։ Իսպանիայի հավաքականի հետ նա դարձել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

Նախորդ հոդվածը‘Վանեցյան. Մարզչի փոփոխություն ֆեդերացիան չի նախատեսում’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Պոգբային փոխանակել Վարանի եւ Բեյլի հետ’