‘Բարսելոնայի քաղաքապետ. Ռախոյը պետք է հեռանա’

2126

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պետք է հրաժարական տա, քանի որ չի կատարել իր քաղաքական պարտավորությունները:

 Այս կարծիքին է Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն:

Euronews-ի հետ զրույցում քաղաքապետը հայտարարել է. «Ես անհանգստացած եմ, ինչպես և բազմաթիվ մարդիկ, քանի որ հենց վաղ առավոտից դարձել ենք  ժողովրդավարության համար աննախադեպ  միջադեպերի ականատեսը: Պարզվեց, որ վարչապետ Մարիանո Ռախոյը վախկոտի մեկն է: Մի քանի օր շարունակ նա ոչինչ չառաջարկեց՝ քվեարկության ոչ մի այլընտրանք: Մինչդեռ դա նրա լիազորությունների մեջ է մտնում, դա Ռախոյի՝ որպես կառավարության ղեկավարի պարտականությունն է: Եվ ոչ միայն դա: Ոչ մի լուծում չառաջարկելով՝ նա թաքնվում է դատավորների ու դատախազների թիկունքում, իսկ այս կիրակի էլ՝ հազարավոր ոստիկանների, որոնց նա Կատալոնիա է ուղարկել՝ ընդդեմ անպաշտպան ժողովրդի:

 Այնպես որ՝ հիմա մենք բեկումնային փուլում ենք ապրում: Ուստի հազարավոր մարդիկ կպահանջեն Մարիանո Ռախոյի հրաժարականը, ոչ միայն Կատալոնիայում, այլև ամբողջ երկրում: Եվ մենք պետք է կոչ անենք բոլոր քաղաքական կուսակցություններին (նրանց հիշեցնենք, որ դա նույնպես նրանց պատասխանատվությունն է)՝ բանական պատասխան գտնել այս աղետին և կամայականությանը»:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ Ջրանջատում Եղեգնաձոր քաղաքում’
Հաջորդ հոդվածը‘Թրամփ. ԿԺԴՀ-ի հետ երկխոսելը ժամանակի զուր կորուստ է’