«Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Տեր Շտեգենի հետ

395

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի հետ։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։ 31-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը սահմանվել է 500 միլիոն եվրո, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Տեր Շետեգենը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» սան է։ Նա «Բարսելոնա» է տեղափոխվել 2014թ․ հուլիսի 12 միլիոն եվրոյի դիմաց։

Տեր Շտեգենը «Բարսելոնայի» հետ նվաճել է 16 տիտղոս։ Կատալոնական թիմում անցկացրած 379 խաղում բաց է թողել 368 գնդակ,  159 խաղում դարպասը պահել է անառիկ։

Նախորդ հոդվածըԷդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի «Այաքս»
Հաջորդ հոդվածըForbes․ Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ թենիսիստների տասնյակը