‘«Բարսելոնան» զիջեց առաջատարի իր դիրքերը’

1043

«Բարսելոնան» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Իսպանիայի առաջնությունում: 9-րդ տուրում «Ռեալին» արտագնա խաղում 1:3 հաշվով պարտվելուց հետո, Լուիս Էնրիկեի սաները 10-րդ տուրում սեփական հարկի տակ չկարողացան հաղթել «Սելթային»:

Խաղի ընթացքում կատալոնացիները հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի հնարավորություններ ունեցան, սակայն վստահ խաղ էր ցուցադրում «Սելթայի» դարպասապահ Ալվարեսը: Հյուրերն իրենց հերթին օգտվեցին Կլաուդիո Բրավոյի դարպասը գրավելու հրաշալի հնարավորությունից և չվրիպեցին. 55-րդ րոպեին Նոլիտոյի փոխանցումից հետո այս խաղի միակ գոլը խփեց Պոակին Լարիվեյը:

Այսպիսով` «Բարսելոնան» մնաց 22 միավորով և նահանջեց մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական: Առաջատարը «Ռեալն» է, որն այս տուրում «Գրանադային» հաղթելուց հետո ունի 24 միավոր: Երկրորդ տեղում գործող չեմպիոն «Ատլետիկոն» է: Առաջատար «Ռեալին» շրջանցելու հնարավորություն ունի «Սևիլիան», որն ունի 22 միավոր և այս խաղաուլի շրջանակում շրջանակում  դեռևս հանդիպում չի անցկացրել:

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ – ՍԵԼՏԱ 0-1 (0-0) MC
0-1՝ Խոակին Լառիվեհ 56՛
ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 14.Խավյեր Մասկերանո, 18.Խորդի Ալբա, 22.Դանի Ալվես, 24.Ժերեմի Մատյո, 4.Իվան Ռակիտիչ, 5.Սերխիո Բուսկետս (6.Չավի, 66), 12.Ռաֆինյա (7.Պեդրո Ռոդրիգես, 66), 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար
ՍԵԼՏԱ. 1.Սերխիո Ալվարես, 2.Ուգո Մալյո, 19.Ջոնի, 20.Սերխի Գոմես, 22.Գուստավո Կաբրալ, 5.Պաբլո Էրնանդես (28.Բորխա Ֆերնանդես, 69), 6.Նեմանյա Ռադոյա, 10.Նոլիտո (17.Լեվի Մադինդա, 88), 14.Ֆաբիան Օրելյանա, 23.Միքայել Կրոն-Դելի, 11.Խոակին Լառիվեհ (9.Շառլեզ, 76)
Զգուշացում՝ Պեդրո Ռոդրիգես 90՛ (Բ), Պաբլո Էրնանդես 14՛ (Ս), Սերխի Գոմես 72՛ (Ս) ; Մրցավար՝ Ինյակի Բիկանդի (Իսպանիա)
67 ԳՆԴԱԿԻ % 33
19 (9) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 10 (4)
8 ՏՈՒԳԱՆՔ 26
9 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 5
2 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 2

Նախորդ հոդվածը‘«Բորուսիան» կրկին պարտվեց. «Բավարիա»-«Բորուսիա»` 2:1 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթր Սիթի»-«Մանչեսթր Յունայթեդ». Խաղից առաջ’