‘«Բարսելոնան» կարող է հանդես գալ ԱՊԼ-ում’

2150

Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու դեպքում «Բարսելոնան» կարող է հեռանալ Պրիմերայից և միանալ Պրեմիեր լիգային։

Առաջիկա կիրակի օրը Կատալոնիայում կանցկացվի անկախության հանրաքվե։ Իսպանիայի կառավարությունը քվեարկությունն անվանել է «անօրինական», իսկ վարչապետ Մարիանոն ընդհանրապես հայտարարել է, թե ընտրությունները չեն կայանա։
Եթե այնուամենայնիվ հանրաքվեն կայանա, իսկ տեղացիները քվեարկեն Իսպանիայի կազմից դուրս գալու օգտին, «Բարսելոնան» կարող է հեռանալ Լա լիգայից և ընդգրկվել Պրեմիեր լիգայում։

«Անկախություն ձեռք բերելու դեպքում Լա լիգայում հանդես եկող կատալոնյան ակումբները՝ «Բարսելոնան», «Էսպանյոլը» և «Ժիրոնեն» պետք է որոշեն, թե որտեղ են ուզում ելույթ ունենալ։ Դա կարող է լինել Իսպանիան կամ էլ հարևան որևէ երկիր. Իտալիան, Ֆրանսիան և նույնիսկ Անգլիան։

«Այդպիսի օրինակներ կան Եվրոպայում։ Անդորրայի ֆուտբոլի և բասկետբոլի ակումբները խաղում են իսպանական լիգաներում։ Ֆրանսիական լիգա 1-ում հանդես է գալիս «Մոնակոն», իսկ վալիական ակումբները ներկայացնում են Անգլիան։ Ես չեմ կարծում, թե ՈՒԵՖԱ-ն դեմ կլինի»,- հաղորդել է Կատալոնիայի սպորտի նախարար Ժերար Ֆիգերասեն։

Նախորդ հոդվածը‘Ֆալկաոն անհավանական ցուցանիշ է գրանցել’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. Մեսսին հիանալի կխաղար ԱՊԼ-ում’