«Բարսելոնան» պարտվեց «Ժիրոնային»(տեսանյութ)

155
BARCELONA, SPAIN - DECEMBER 10: Ilkay Gundogan of FC Barcelona reacts during the LaLiga EA Sports match between FC Barcelona and Girona FC at Estadi Olimpic Lluis Companys on December 10, 2023 in Barcelona, Spain. (Photo by David Ramos/Getty Images)

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում ընդունեց «Ժիրոնային» և պարտվեց 2-4 հաշվով:

Տանտերերի կազմում գոլով աչքի ընկան Ռոբերտ Լևանդովսկին ու Իլկայ Գյունդողանը: Հյուրերից գոլեր խփեցին Արտյոմ Դովբիկը, Միգել Գուտյերեսը, Վալերին ու Քրիստիան Ստուանին:

«Ժիրոնան» միավորների քանակը հասցրեց 41-ի և գլխավորեց աղյուսակը, «Բարսելոնան» 34 միավորով չորրորդն է: Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է, որը վաստակել է 39 միավոր, երրորդը 34 միավորով «Աթլետիկոն» է:

Լա լիգա, 16-րդ տուր

«Բարսելոնա» — «Ժիրոնա»՝ 2-4 (տեսանյութ)

Ռոբերտ Լևանդովսկի, 19, Իլկայ Գյունդողան, 90+1 — Արտյոմ Դովբիկ, 12, Միգել Գուտյերես, 40, Վալերի, 80, Քրիստիան Ստուանի, 90+5

Նախորդ հոդվածըՄխիթարյանն ասիստ կատարեց, «Ինտերը» հաղթեց`4-0 (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՍպերցյանը խոսել է Կրասնոդարից հեռանալու հավանականության մասին