«Բարսելոնան» վերջնագիր է ներկայացրել Ֆրենկի Դե Յոնգին

426

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» վերջնագիր է ներկայացրել հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգին՝ պահանջելով կամ համաձայնել աշխատավարձի 50 տոկոս կրճատման, կամ փոխել ակումբը, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Ֆուտբոլիստն ու նրա գործակալը դեռ չեն պատասխանել։

Դե Յոնգի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից։

Դե Յոնգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Նախորդ հոդվածը«Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը Դե Վրեյի հետ
Հաջորդ հոդվածըՄ-17 ԱԱ․ Գասպար Տերտերյանը` ոսկե մեդալակիր