‘ «Բարսելոնա»-«Այաքս». Խաղից առաջ’

999

Հոկտեմբերի 21, երեքշաբթի, ժամը 22:45, «Կամպ Նոու» 

Լուիս Սուարեսի որակազրկման շրջանի վերջին հանդիպումն է, որը «Բարսելոնան» կանցկացնի հարազատ «Կամպ Նոու» խաղադաշտում, իսկ նրա մրցակիցը կլինի հոլանդական «Այաքսը»:

Շատ շուտով «Բարսելոնան» լիովին կփոխվի: Ինչպես ցույց է տալիս «Լիվերպուլի» և Ուրուգվայի հավաքականի փորձը, Լուիս Սուարեսի մասնակցությամբ և առանց նրա թիմերի միջև շատ մեծ տարբերություն կա: Ակնհայտ է, որ կատալոնացիների ղեկավարը՝ Լուիս Էնրիկեն մարզումների ժամանակ արդեն ակտիվորեն փորձարկել է սուպերռմբարկուին աստղային հարձակողական՝ Նեյմար-Մեսսի  զույգի հետ: «Այաքսի» հետ հանդիպումը կարծես մի միջանցիկ փուլ լինի, որն հարկավոր է ուղղակի անցնել, գոլ խփել և կենտրոնանալ  «Ռեալի» հետ համաիսպանական դերբիի վրա, որտեղ կարող է դաշտ դուրս գալ նաև Սուարեսը:

«Այաքսը» 1-ին խաղափուլում ոչ ոքի խաղաց «ՊՍԺ»-ի հետ(1:1), իսկ 2-րդ խաղափում արդեն կարող էր փլեյ-օֆֆ դուրս գալու հայտ ներկայացնել, սակայն  արտագնա խաղում չկարողացավ հաղթել կիպրոսյան ԱՊՈԵԼ-ին՝ 1:1: Հոլանդիայի առաջնությունում «Այաքսը» դոփում է իր տեղում՝ ոչ ոքի խաղալով առաջատարների խմբի ներկայացուցիչներ «Զվոլեի» (1:1) և «Տվենտեի»-ի հետ (1:1): Միևնույն ժամանակ, պետք ասել, որ ամստերդամցիները գրեթե չունեն վնասվածք ստացած ֆուտբոլիստներ, և բոլոր առաջատարները պատրաստ են դաշտ դուրս գալու: Անվախ հոլանդացիները Կատալոնիայի մայրաքաղաքում կօգտագործեն ցանկացած հնարավորութուն, եթե ինչ-որ պահի դաշտ տերերը թուլանան:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «կապտանռնագույնները» պարտվել են ՊՍԺ-ին (2:3)  2-րդ խաղափուլում, «Բարսելոնան» անպայման կփորձի հաղթել, սակայն դրա համար անհրաժեշտ է ծախսել թե հոգեբանական, թե ֆիզիկական մեծ ուժ:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Սահմանադրությունն ու գնդակահարության պատը’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում ներկայացրել են ինքնահռչակ Նովոռոսիայի օրհներգը’