‘Բաքուն վրդովվել է ֆրանսիական քաղաքի և Ղարաբաղի մայրաքաղաքի բարեկամանալու փաստից’

1021

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ֆրանսիական Բուկ Բել Էր քաղաքի և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի միջև բարեկամության պայմանագիր կնքելու կապակցությամբ, հաղորդել է «Интерфакс-Азербайджан»-ը:

Ադրբեջանական ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևը դա գնահատել է որպես «հայկական բազմաքանակ սփյուռքի ազդեցություն» Ֆրանսիայի վրա և երկկողմ հարաբերությունները փչացնելու փորձ:

«Որպես ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, սակայն, ցավոք, այդ երկրում որոշ շրջանակներ, որոնք գտնվում են հայկական բազմամարդ սփյուռքի ազդեցության տակ, փորձում են վնաս հասցնել այդ հարաբերություններին»,- հայտարարել է Հաջիևը:

Ֆրանսիայի հարավում գտնվող Բուկ Բել Էր քաղաքի և Ստեփանակերտի միջև բարեկամության հռչակագիրը ստորագրվել է նոյեմբերի 19-ին, ԼՂՀ մշակույթի նախարարի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացում: Հռչակագիրը ողջունում է  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն ուղղված ջանքերը:

Նախկինում հաղորդվել էր, որ Ստեփանակերտի հետ բարեկամության հռչակագիր կստորագրի ևս մի ֆրանսիական քաղաք՝ Վալանսը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բելառուս իրավապաշտպանին արգելել են հանրահավաք անցկացնել զուգարանում’
Հաջորդ հոդվածը‘Օբամայի ավտոշարասյունը կարմիր լույսի տակ կանգ է առել ‘