‘Բաքվում երեք հոգի դատապարտվել են Իսրայելի դեսպանատունը պայթեցնելու փորձի համար ‘

916

Բաքվում դատարանը երկարատև բանտարկության է դատապարտել Ադրբեջանի երեք քաղաքացիների՝ նրանց մեղավոր ճանաչելով այդ երկրում Իսրայելի դեսպանատանը պայթյուն նախապատրաստելու մեջ, հաղորդում է Интерфакс-ը: Հետաքննության տվյալներով՝ Ազեր Նազարովը, Ֆարիզ Բայրամովը և Իբրահիմ Սադիգովը համագործակցել են Իրանի հատուկ ծառայությունների հետ: Նրանց հայրենիքի դավաճանության և ապօրինի զենք կրելու ու պահելու մեղադրանք է առաջադրվել, և նրանք  դատապարտվել են 11-12 տարվա ազատազրկման:

Իրանի առաջադրանքով արտասահմանյան քաղաքացիների դեմ ահաբեկչական գործողություններ նախապատրաստող կազմակերպված խմբավորման անդամների ձերբակալության մասին Ադրբեջանը հայտարարել էր անցյալ տարվա փետրվարին, փոխանցում է gazeta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Գյումրիի «Շիրակը»՝ Հայաստանի չեմպիոն’
Հաջորդ հոդվածը‘Բելգիայում պայթել է քիմիկատներով բեռնված գնացքը’