Բելառուսը դադարեցնում է բեռների ներկրումը Լիտվայից

429

Բելառուսը փետրվարի 7-ից փակում է երկաթուղային բեռների ներկրումը Լիտվայից։

Արգելքը վերաբերում է նավթամթերքների, քիմիական և հանքային պարարտանյութերի ներկրմանը։

Այս քայլը Լուկաշենկոյի վարչակազմի պատասխանն է բելառուսական կալիումի ներկրման դադարեցմանը Վիլնյուսի կողմից, որն ուժի մեջ է մտել փետրվարի 1-ին։

Քաղաքական մեկնաբան Արտյոմ Շրայբմանի խոսքով՝ սա կարող է հանգեցնել այնպիսի լրջագույն առևտրային պատերազմի տարածաշրջանում, ինչը երբևէ Բելառուսը չի ունեցել  իր հարևանների հետ։

«Լիտվան Բելառուսի համար առանցքային պատուհան էր կալիումի արտահանման համար։ Այժմ գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք Ռուսաստանի միջոցով հնարավոր է տեղափոխել նման ծավալներ»,- ասել է Շրայբմանը։

Փոխանցում է BBC—ն։

Նախորդ հոդվածըՊրոտասևիչը մտադիր է դատական հայց ներկայացնել Ryanair-ին
Հաջորդ հոդվածըՔրեական գործ՝ ընդդեմ լեհ դատավորի