Բելառուսի ԱԳՆ-ն մեղադրում է Ուկրաինային

431

Բելառուսի ԱԳՆ-ն Ուկրաինային մեղադրել է անօդաչու թռչող սարքի «նպատակաուղղված» արձակման համար՝ իր ռազմական հրաձգարանները հետախուզելու նպատակով։

«Հունվարի 24-ին ուկրաինական անօդաչուն ապօրինաբար հատել է Բելառուսի պետական սահմանը,  արձանագրվել մեր երկրի օդային տարածքում և ապա վայրէջքի հարկադրվել Զինված ուժերի մասնագետների կողմից»,- ասվում է ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Գերատեսչությունը կարծում է, որ նման գործողություններով Ուկրաինան «միտումնավոր լարում է իրադրությունը տարածաշրջանում»։

Կիևում Մինսկի պնդումները հերթական սադրանքն են համարում։

«Մինսկին կոչ ենք անում չձայնակցել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին։ Հանգստությունը Բելառուսի և Ուկրաինայի սահմանին  ամբողջ տարածաշրջանի շահերից է բխում»,- սոցցանցում գրել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։

«Մենք լավ ենք հիշում Ուկրաինայից զենքի մաքսանենգության մասին, որը տոննաներով տարվում էր Բելառուս։ Եվ դա տեղի էր ունենում, ըստ Լուկաշենկոյի, կանոնավոր պարբերականությամբ։ Հետո սահմանը «խուլ փակվեց»։ Հիմա էլ նրանք ինչ-որ միֆական «անօդաչուներ» են հորինել»,- իր հերթին՝ ասել է Ուկրաինայի սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն։ Ըստ նրա՝ այդ շրջանում ուկրաինական անօդաչուների թռիչքներ չեն իրականացվել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանը դադարեցնում է Deutsche Welle-ի աշխատանքները
Հաջորդ հոդվածըՆԱՏՕ-ն հայտարարել է Բելառուսում ռուսաստանյան զորքերի աննախադեպ կուտակումների մասին