Բելինգհեմ. Ուրախ եմ միանալ այս մրցանակի դափնեկիրների ցուցակին

152

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է 2023 թվականի Golden Boy մրցանակը ստանալու մասին։

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպանը երեկ ստացել է Golden Boy 2023 մրցանակը։

«Ուրախ եմ միանալ Golden Boy մրցանակի դափնեկիրների ցուցակին: Այս ցուցակից ինձ ամենաշատը մոտիվացնում է Ուեյն Ռունին:

Մադրիդի «Ռեալն» աշխարհի մեծագույն ակումբն է։ Վերջին 10 տարիների ընթացքում այս թիմը պարզապես ֆանտաստիկ արդյունքների է հասել՝ իր պատմությունն էլ ավելի շքեղ դարձնելով։

Ես սա տեսա ու դրսից հիացա, հիացած էի այն ամենով, ինչ կապված էր այս ակումբի հետ։ Հիմա ես այստեղ եմ և շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ խաղալու Մադրիդում, հնարավորություն, որը ոչ բոլորն են ստանում»,- ասել է Բելինգհեմը շնորհանդեսի արարողության ժամանակ:

Նախորդ հոդվածը«Նյուքասլը» դիտարկում է դե Խեային ձեռք բերելու տարբերակը
Հաջորդ հոդվածըՔոնոր Մակգրեգոր. «Ես պետք է լինեմ Իռլանդիայի հաջորդ նախագահը»