‘Բենեդիտո. Մեսսին կարող է անվճար հեռանալ արդեն հունվարի 1-ին’

2892

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի նախկին թեկնածու Աուգուստո Բենեդիտոն անհանգստացած է, որ «կապտանռնագույնների» ղեկավարությունը չի երկարաձգել պայմանագիրը հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:

«Բարսելոնայի» ղեկավարությունը Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցը թողել է վերջին րոպեին: Թիմի ամենաարժեքավոր ֆուտբոլիստի հետ պայմանագիրը չի երկարաձգվել, ինչն անհանգստացնում է:

Մեսսիի հետ պատմությունը կարող է ավելի վատ ավարտվել, քան Նեյմարի հետ, քանի որ Լեոն կարող է անվճար հեռանալ արդեն հունվարի 1-ին»,- Բենեդիտոյի խոսքը մեջբերում է «Onda Cero»-ն:

Հիշեցնենք, որ Նեյմարի տրանսֆերի համար ՊՍԺ-ն «Բարսելոնային» վճարել է 222 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը‘MEN. Այժմ Մխիթարյանը հիմնական կազմի ֆուտբոլիստ է’
Հաջորդ հոդվածը‘Գրիզմանը որակազրկվել է երկու խաղով մրցավարին հայհոյելու համար’