‘Բեռլինում կքննարկվի Կանաչ կլիմայի հիմնադրամը’

710

Աշխարհի ամենահարուստ երկրների ներկայացուցիչները հինգշաբթի հանդիպում են Բեռլինում, որպեսզի պայմանավորվեն գլոբալ տաքացման դեմ պայքարի հիմնադրամը ֆինանսավորելու մասին:

Կանաչ կլիմայի հիմնադրամը նախատեսված է օգնելու աղքատ երկրներին՝ ադապտացվելու կլիմայական փոփոխություններին, որոնց հետևանքով տարերային աղետներ՝ ջրհեղեղներ, երաշտներ են տեղի ունենում:

 Բացի այդ, հիմնադրամը կֆինանսավորի նաև էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրների ներմուծումը: Կանաչ կլիմայի հիմնադրամն ստեղծվում է նաև որպես գլոբալ ճանապարհ, որով կստացվի կլիմայի հետազոտման համար նախատեսված ֆինանսական միջոցների մեծ մասը: Դա 100 մլրդ դոլարի չափ  դրամական միջոցների նպատակային բաշխում է, որը զարգացած երկրները պարտավորվում են տարեկան հատկացնել զարգացող երկրներին: Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիան կհատկացնի մոտավորապես 1 մլրդ դոլար՝ արդեն գոյություն ունեցող միջազգային օգնության իր ֆոնդից:

 «Աղքատ երկրները մյուսներից ավելի են տուժում գլոբալ տաքացումից, և մեր բարոյական պարտքն է կոնկրետ գործողություններ ձեռնարկել»,-BBC-ին ասել է կլիմայական փոփոխությունների հարցերով նախարար Էդ Դեյվին: 

Նախորդ հոդվածը‘Զագրեբի քաղաքապետին բանտից դուրս են թողել գրեթե 2 մլն եվրո գրավի դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Երուսաղեմում Քաղաքացիական գվարդիայի զորահավաք է հայտարարվել’