‘Բեռնար Շալանդ. «Ես փորձարկումներ, փոփոխություններ եմ նախատեսել»’

1167

Հոկտեմբերի 14-ին կայանալիք Հայաստան — Ֆրանսիա ընկերական հանդիպման նախորդ օրը  Հայաստանը ընտրանու գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը ներկայացավ նախախաղյա ասուլիսին.

 — Ֆրանսիայի հանդիպմանը պատասխանատվությունը կխանգարի՞ Ձեզ, թե՞ կօգնի:

 — Ես գտնում եմ, որ պետք է լավ խաղ ցուցադրենք: Այս հանդիպումը մեզ համար նվեր է, որը կարող է լինել նաև թունավոր: Սակայն, ամեն դեպքում լավ կլիներ, որ այս նվերը ծանր խաղից 3 օր անց չլիներ:

 — Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղում ի՞նչ փորձարկումներ են լինելու, որոնք հեռանկարային կլինեն Պորտուգալիայի դեմ արտագնա խաղից առաջ:

 — Առայժմ մեկ բան է պարզ է, որ փորձարկումներ կլինեն: Սակայն մենք չունենք ընտրության մեծ հնարավորություն:

 — Մանուչարյանը և Բերեզովսկին որոշակի ցավեր ունեին Սերբիայի դեմ հանդիպումից հետո. ինչպիսի՞ վիճակում են այժմ:

 — Մանուչարյանին, այո, խաղավարտում վնասավածք հասցրին և մրցակցի ֆուտբոլիստն այդ դրվագում պետք է 2-րդ դեղինով հեռացվեր խաղադաշտից: Բերեզովսկին երեկ պառկած է եղել, իսկ այսօր շարք է վերադարձել: Կքննարկենք և կորոշենք, թե որքանով է պատրաստ վաղվա խաղին:

Ես փորձարկումներ, փոփոխություններ եմ նախատեսել վաղվա հանդիպման համար:

 — Նշեցիք, որ Ֆրանսիայի դեմ խաղում փոփոխություններ կլինեն. դա մարտավարությանն առնչվո՞ւմ է:

 — Այստեղ կա մարտավարությանը ադապտացվելու խնդիր: Համեմատության համար ասեմ, որ Դանիայի հետ խաղում հայ ֆուտբոլիստերի տեղաշարժը երկու անգամ ավելի քիչ էր, քան սերբերի  դեմ մրցավեճում։ Կտրուկ փոփոխությունները գուցե հոգնեցնեն ֆուտբոլիստներին և գցեն տեմպից:

Նախորդ հոդվածը‘Կրակոցներ և սպանություն Առինջում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը գնալով վեր է ածվում մայրաքաղաք պետության. Էդմոն Մարուքյան’