Բերբոքը ԳԴՀ-ի անվանի մարդկանց՝ Ուկրաինայում կրակը դադարեցնելու կոչը տագնապալի է համարում

303

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը «պարզամիտ ու տագնապալի» է անվանել գերմանացի նշանավոր անձանց նամակը՝ Ուկրաինայում կրակը անհապաղ դադաեցնելու և բանակցություններ սկսելու մասին, և մերժել է նամակում տեղ գտած առաջարկները։

«Որպես ուկրաինուհի՝ ես այդ նամակը կանվանեի պարզունակ, տագնապալի և մեծամիտ,- ասել է ԳԴՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չորեքշաբթի Stern պարբերականին տված հարցազրույցում։- Ի՞նչ իրավունք ունի Գերմանիայի արտաքին գործերի նախարարը որոշում կայացնելու Ուկրաինայի փոխարեն՝ իր երկրի ո՞ր մասը հանձնի, իր քաղաքացիներից քանի՞ միլիոնը ենթարկվի Ռուսաստանի իշխանություններին»։

Ապրիլի 29-ին մշակույթի և արվեստի առնվազն 30 գործիչներ, որոնց թվում կան գերմանացի լրագրողներ, երաժիշտներ, դերասաններ, ինչպես նաև գերմանական հետպատերազմյան գրականության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ գրող և դրամատուրգ Մարտին Վալզերը, բաց նամակ են հղել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ կոչ անելով ծանր սպառազենք չմատակարարել Կիևին, ինչպես նաև ամեն ինչ անել՝ կրակը դադարեցնելու և փոխհամաձայնության գալու համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՇրի-Լանկայի վարչապետը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել
Հաջորդ հոդվածըԲեռլինի իշխանությունները առաջարկել են անջատել Բրանդենբուրգյան դարպասի լուսավորությունը