‘Բերման ենթարկված ակտիվիստների նկատմամբ արձանագրություն է կազմվելու’

1217

Բնապահպան-ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանը, Եղիա Ներսիսյանն ու մի շարք այլ ակտիվիստներ ազատ են արձակվել: iLur.am-ի հետ զրույցում Մարիամ Սուխուդյանը տեղեկացրեց, որ իրենց նկատմամբ արձանագրություն է կազմվելու՝ համաձայն 182 հոդվածի, որը սահմանում է՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Մարիամ Սուխուդյանի փոխանցմամբ՝ Արաբկիրի բաժին բերման ենթարկվածներն առայժմ ազատ չեն արձակվել:

Նախորդ հոդվածը‘Ռետրո. «Գորշ միջակության» ինքնախոստովանությունը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկաններն Արմեն Մարտիրոսյանին ծեծել են, Րաֆֆի Հովհաննիսյանն ուշագնաց է եղել. Տեսանյութ’