‘Բեքհեմի նախկին ակումբներից մեկն անգլիացու արձանը տեղադրել է մարզադաշտի մոտ ‘

733

«Լոս-Անջելես Գելաքսի»-ին իր նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի արձանն է բացել, որը տեղի է ունեցել ՄԼՍ-ի մեկնարկային խաղում:

Հատկանշական է, որ իր պատմության մեջ առաջին անգամ է ամերիկյան ակումբը նման պատվի արժանացնում իր խաղացողին:

Հիշեցնենք, որ առաջնության առաջին խաղում ամերիկյան թիմը հաղթել է «Չիկագո Ֆայր»-ին, իսկ հաղթական գնդակը 80-րդ րոպեին խփել է Զլատան Իբրահիմովիչը:

Հավելենք, որ Բեքհեմը «Լոս-Անջելես Գելաքսի»-ի կազմում ՄԼՍ-ի չեմպիոն է դարձել 2011 և 2012 թվականներին:

Նախորդ հոդվածը‘Ցերեկը սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Թրամփը դեմոկրատների քաղաքականությունն անվանել է «սոցիալիստական մղձավանջ»’