‘Բլատտեր. «Քաթարը ԱԱ-2022-ն անցկացնելու իրավունք է ստացել Սարկոզիի ճնշման շնորհիվ»’

979

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատտերը Թվիթերի իր էջում հայտնել է, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին ճնշում է գործադրել Միշել Պլատինիի վրա, որպեսզի հենց Քաթարը իրավունք ստանա անցկացնելու ԱԱ-2022-ը:

«Շատ վատ նորություն: Քաթարը մեղադրվում է մյուս մասնակիցներին զրպարտելու մեջ: Դրա մասին վկայում է այն փաստը, որ Քաթարը ստացել է այդ իրավունքը միայն այն բանից հետո, երբ Սարկոզին ճնշում է գործադրել ՖԻՖԱ-ի փոխնախագահ Միշել Պլատինիի վրա: Իսկ ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար կարդացեք իմ «Իմ ճշմարտությունը» գրքի 10-րդ գլուխը»,- Գրել է Բլատտերը:

Հիշեցնենք, որ Բլատտերը ղեկավարել է ՖԻՖԱ-ն շուրջ 17 տարի: Նա պաշտոնից հեռացել է 2015-ին իր անվան շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալից հետո` 8 տարով զրկվելով զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ: 2016-ի փետրվարին ՖԻՖԱ-ն կրճատել է ժամկետը` դարձնելով այն 6 տարի:

Նախորդ հոդվածը‘Կլոպը` «Լիվերպուլի» տրանսֆերային նպատակների մասին’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոնը հրաժարվել է քննարկել Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս»’