Բլինքենը խուսափել է պատասխանել՝ Սի Ձինպինին համարո՞ւմ է բռնապետ

190

ԱՄՆ պետքարտուղար  էնթոնի Բլինքենը խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ՉԺՀ նախագահ Սի Ձինպինին բռնապետ է համարում՝ ինչպես ամերիկյան նախագահ Ջո Բայդենը։

«Դուք համաձա՞յն եք, որ նախագահ Սին բռնապետ է,- նոյեմբերի 16-ին ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ հարցազրույցի ընթացքում հարցրել է ABC հեռուստաալիքի հաղորդավարը։ Ընդ որում՝ նա Բլինքենին հիշեցրել է, որ հեռուստախցիկները արձանագրել են նրա դեմքի հուսահատ արտահայտությունն այն պահին, երբ  նոյեմբերի 15-ին չինացի գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում ամերիկյան առաջնորդը Սի Ձինպինին բռնապետ  անվանեց։

«Դե, իսկապես, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր (ԱՄՆ-ի և Չինաստանի)  քաղաքական համակարգերը շատ տարբեր են։ Եվ նախագահ Բայդենը միշտ շատ անկեղծ է խոսում, ու նա խոսում է մեր բոլորի անունից»,- հարցին պատասխանել է պետքարտուղարության ղեկավարը։

Նախորդ հոդվածըԱրգենտինայի հավաքականը Մեսսիի հետ պարտվեց Ուրուգվային՝ կրելով առաջին պարտությունը ԱԱ-2026-ի ընտրական փուլում
Հաջորդ հոդվածըԶԼՄ․ Բաքվում կանխել են զինված հարձակումը օտարերկրյա դեսպանատան վրա