‘ ԲԿՄԱ-ն Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլի հավակնորդ’

923

Ռուսական ակումբը 19 տարվա ընթացքում առաջին անգամ Չեմպիոների լիգայի խմբային փուլի արտագնա խաղում հաղթել է անգլիացիներին:

Չեմպիոնների լիգայի խմբային 4-րդ խաղափուլը երկար սպասված ուրախության ու երջանկության աննկարագրելի պահեր է պարգևել Մոսկվայի ԲԿՄԱ-ի երկրպագուներին: Ակումբը ոչ միայն Մանչեսթրում սենսացիոն հաղթանակ է տարել տեղի «Սիթիի» հանդեպ, այլև անակնկալ կերպով դարձել է խմբում երկրորդ տեղի գլխավոր հավակնորդներից մեկը, որը հնարավորություն կտա մոսկովյան թիմին դուրս գալու փլեյ-оֆֆ փուլ: Նշենք, որ հաջորդ փուլի ուղեգիր արդեն ապահովել են «Բավարիան», «Բարսելոնան», ՊՍԺ-ն և «Պորտուն»:

Բոլոր նախախաղյան կանխատեսումներն ասում էին այն մասին, որ մեկ տարի առաջ մոսկվացիները «Էթիհադ»-ում պարտվել են 2:5 հաշվով: Ասվածին լավատեսություն չէր հաղորդում նաև Զորան Տոշիչի ունեցած խնդիրների մասին նորությունը, ում բրիտանական իշխանություններն արգելել էին մասնակցել հանդիպմանը՝ վիզայի հետ կապված խնդիրների պատճառով: Խաղի ելքը վճռել է մեկ մարդ՝ Սեյդու Դումբիան, ով դուբլ է ձևակերպել, միաժամանակ, բարձրացրել իր տրանսֆերային արժեքը: Հյուրերին հաղթանակի հասնելու գործում շատ են оգնել նաև տանտերերը՝ Ֆերնանդինյոն և Յայա Տուրեն, որոնք կարմիր քարտ են վաստակել: Մանչեսթրում տարած հաղթանակը ԲԿՄԱ-ի համար 3 տարիների ընթացքում առաջին արտագնա հաղթանակն էր: Ռուսական ակումբը 19 տարվա ընթացքում առաջին անգամ Չեմպիոների լիգայի խմբային փուլի խաղում հյուրընկալվելիս հաղթեց անգլիացիներին: Վերջին անգամ այդպիսի բան հաջողվել էր Մոսկվայի «Սպարտակին 1995 թվականին:

 

Նախորդ հոդվածը‘«Միկա ցեմենտը» խոստանում է վճարել աշխատավարձերի գծով պարտքերը ‘
Հաջորդ հոդվածը‘Freedom House. Ադրբեջանն օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի լիակատար բացակայություն է ցույց տալիս’