‘ԲՀԿ-անդամ Զոհրաբ Զոհրաբյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց’

1900

Ապրիլի 4-ին, ժամը 23.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. Նախնական տվյալներով կա 3 տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 պետհամարանիշի և «Չերրի» մակնիշի 09UL425 պետհամարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Ըստ168.am-ի՝Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) մոտ անհայտ մեքենան հարվածել է ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի մեքենային։ Զոհրաբ Զոհրաբյանը եղել է իր վարորդի հետ։ Հարվածող մեքենան փախել է դեպքի վայրից։ Նրանց երկուսին անգիտակից վիճակում տեղափոխել են Արմենիա բ.կ.։  Զոհրաբ Զոհրաբյանը դեռևս անգիտակից վիճակում է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ 

Հիշեցնենք, որ նա մարտի սկզբին էր անդամագրվել ԲՀԿ-ին (նախկինում ՀՀԿ անդամ էր)։ 

Նախորդ հոդվածը‘«Ձեռքդ ետ տար քաղաքիս վրայից». Թողարկում՝1. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես են զբոսաշրջիկներին գայթակղում սուրբ քաղաքում. Մամուլ’