‘ԲՀԿ. Թե ինչպես անցան ընտրությունները՝ արձանագրեցին բազմաթիվ ԶԼՄ-ներ ու դիտորդներ’

1414

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարութուն է տարածել նախօրեին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ: Հայտարարությունում ասվում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը շնորհակալություն է հայտնում բոլոր այն երևանցիներին, ովքեր մայիսի 5-ին քվեարկել են սեփական խղճի և քաղաքական համոզմունքների համաձայն՝ անկախ նրանից, թե որ կուսակցությանն են տվել իրենց ձայնը: ԲՀԿ նախընտրական շտաբը շնորհակալություն է հայտնում նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր քվեարկել են ԲՀԿ օգտին: Վստահեցնում ենք՝ ձեզանից յուրաքանչյուրի ձայնը մեզ համար կարևոր է հետագա քաղաքական պատասխանատվության և հետագա ծրագրերի մշակման համար:

Թե ինչպես անցան ընտրությունները` արձանագրեցին զանգվածային լրատվության բազմաթիվ միջոցներ, դիտորդական կազմակերպություններ, կազմվեցին տասնյակ արձանագրություններ, գրվեցին հատուկ կարծիքներ: ԲՀԿ նախընտրական շտաբն առաջիկա օրերին կվերլուծի կուտակված տեղեկատվությունն ու փաստերը: Մայիսի 5-ի ավագանու ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ ընտրական մեխանիզմը մեր երկրում կարիք ունի հիմնովին վերափոխման:

Նախորդ հոդվածը‘ՊԵԿ-ի պարզաբանումը. Թիվ 1/15-ի հանձնաժողովի նախագահը մարտին ազատվել է մաքսային ծառայությունից’
Հաջորդ հոդվածը‘Անդրես Ինյեստա. Կասիլյասի համար հեշտ չէ’