‘Բնապահպանները ահազանգում են. «Արևիկ» ազգային պարկի տարածքում նախատեսվում է հանքավայրի մշակում’

997

Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության զարգացումը հերթական անգամ կարող է հարվածել բուսական և կենդանական աշխարհին:

Ինչպես ԱրմԻֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է «ԷկոԼուր» ՈԿԿ ղեկավար Ինգա Զարաֆյանը, «ԱՏ-Մեթալս» ընկերությունը ներկայացրել է Մեղրասարի ոսկու հանքավայրի մշակման նախագիծ: Դա դեռ ոչինչ, սակայն WWF տվյալներով, հանքավայրի 60 տոկոսը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում:

«Արևիկի»  ստեղծման վերաբերյալ կառավարությունը որոշում էր կայացրել 2009 թվականին: Այստեղ կարելի է հանդիպել Կարմիր գրքում գրանցված  հազվադեպ տեսակներ, օրինակ, ընձառյուծ, հայկական մուֆլոն, կովկասյան գորշ արջ և բեզոարյան այծ: «Արևիկի» տարածքում հանդիպում են բույսերի 1500 և կենդանիների 245 տեսակներ, որոնց թվում ` Հայաստանի կարմիր գրքում և Բնության պահպանության համաշխարհային միության (IUCN) կարմիր ցուցակում գրանցված տեսակներ:

Մինչդեռ «ԱՏ Մեթալսը» ծրագրում է հանքավայրի բաց եղանակով մշակում իրականացնել, ինչը ենթադրում է պայթեցման աշխատանքներ, նշանակում է աղմկային սթրես «Արևիկի» բնակիչների համար` գումարած ծանր մետաղներ պարունակող փոշու տարածումը շրջակա  միջավայրում:

Զարաֆյանը նշել է, որ ազգային պարկի տարածքում  հանքավայրի մշակումը կխախտի մի շարք օրենքներ` «Հատուկ պահպանվող բնական տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Ընդերքի մասին» օրենսգիրքը, ինչպես նաև կենսաբազամազանության պահպանման մասին միջազգային կոնվենցիան:

«Նույնիսկ եթե   այդ նախագիծը դրական եզրակացություն ստանա, այն չի դադարի լինել հակաօրինական, — ընդգծել է Զարաֆյանը:

Մեղրասարի ոսկու հանքավայրի «ԱՏ Մեթալս» ընկերության նախագծի շուրջ երկրորդ հանրային լսումները կայացել են հոկտեմբերի 28-ին: Նախագիծն առայժմ բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն չի ստացել:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա. Պուտինի հետ հանդիպման մասին չի նշվում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Կասկածներ են ծագում, որ Վրաստանում դատական համակարգը քաղաքական նպատակների է ծառայում’