‘«Բոինգի» զոհված ուղևորների ընտանիքները դատարան են դիմելու՝ ընդդեմ Ռուսաստանի, Ուկրաինայի և Մալայզիայի’

898

Դոնեցկում աղետի ենթարկված «Բոինգի» ավստարալացի  զոհված ուղևորների ընտանիքները հայց կներակայցնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ռուսաստանի, Ուկրաինայի և Մալայզիայի, հաղորդել է ABC ավստրալական հեռուստաալիքը: Նրանք մտադիր են բարոյական փոխհատուցում ստանալ:

Ինչպես հստակեցնում է The Daily Mail-ը, դատարան դիմելու որոշում են կայացրել ութ ընտանիքներ: «Նրանց հետաքրքրումէ՝ ո՞վ է խոցել ինքնաթիռը, և արդյո՞ք իրենց հարազատները անմիջապես են զոհվել»,- ասել է ընտանիքների փաստաբանը, ով հայցը ՄԻԵԴ կներկայացնի հաջորդ տարվա ապրիլին կամ մայիսին:

Նոյեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի դեմ հայցով ՄԻԵԴ է դիմել մի քանի ընտանիք Գերմանիայից: Նրանք մեկ միլիոն դոլարի բարոյական փոխհատուցում են պահանջել: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Ալ-Քաիդայի» գրոհայինները սպառնացել են սպանել ամերիկացի պատանդին’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊԲ. Զինվոր է մահացել ‘