‘Բոլթոնը ՌԴ-ին կոչ է արել միանալ միջազգային հանրությանը՝ օգնելու Վենեսուելային’

1164

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը Ռուսաստանին կոչ է արել միանալ միջազգային հանրությանը՝ Վենեսուելայի ժողովրդին օգնելու համար:

«ԱՄՆ-ը սնունդ և դեղորայք է ուղարկում՝ Վենեսուելայի ժողովրդին օգնելու համար: Փոխանակ միջուկային ռմբարկուներ և հատուկ ուժեր ուղարկելու, որ օգնեք կոռումպացված բռնապետին, Ռուսաստանը պետք է աշխատի միջազգային հանրության հետ՝ Վենեսուելայի ժողովրդին օգնելու համար»,- Twitter-ում գրել է Բոլթոնը:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի, որ թշնամական արտասահմանյան ռազմական տերությունները խանգարեն «դեմոկրատիայի, անվտանգության և իրավունքի գերակայության այն նվաճումներին, որոնք առկա են արևմտյան կիսգնդում»:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հայաստան-Ֆինլանդիա. Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Դեմոկրատները պահանջել են ներկայացնել Մյուլլերի ամբողջական զեկույցը’