‘«Բոկո Հարամը» Նիգերիայում կին պատանդներին օգտագործում է որպես կենդանի վահան’

969

«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը Նիգերիայում  կառավարական զորքերի և իրավապահ ուժերի հետ բախումների ժամանակ կին պատանդներին օգտագործում է որպես կենդանի վահան: Այդ մասին ասվում է նյույորքյան իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպոիթյան տարածած զեկույցում: Փաստաթուղթը կազմվել է այն մարդկանց բազմաթիվ վկայությունների հիման վրա, որոնց հաջողվել է դուրս պրծնել կրոնական ծայրահեղականների ձեռքից, ովքեր իրենց համարում են «նիգերիական թալիբներ» և ձգտում են Նիգերիայի հյուսիսում իսլամական պետություն ստեղծել:

Զեկույցը հրապարակվել է «Բոկո Հարամի» գրոհայինների կողմից հերթական հանցագործությունը կատարելու հաջորդ օրը. Նիգերիայի հյուսիսում՝ Բոռնո նահանգում, նրանք գերի են վերցրել 30 անչափահասների, պատանիների ու աղջիկների:

Այս տարվա ապրիլին գրոհայիններն առևանգել էին ավելի քան 200 աղջիկների, իսկ մեկ շաբաթ առաջ էլ՝ 60 աղջիկների:

Զեկույցում, մասնավորապես, ներկայացվում են 19-ամյա մի աղջկա ցուցմունքները, որին անցյալ տարի առևանգել են գրոհայինները և օգտագործել իրենց ակցիաներում: Նրա խոսքով՝ պատանդներին հաճախ օգտագործում են՝ գերիների հետ հաշիվ մաքրելու համար կամ էլ այն ժամանակ, երբ ահաբեկչություն իրականացնելու համար անհրաժեշտ է լինում մահապարտ: Այս տարվա հուլիսին Նիգերիայի հյուսիս-արևմուտքում տասնամյա մի աղջկա էին բռնել, որի գոտուն մի քանի պայթուցիկ սարքեր էին ամրացված եղել: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Ջորջ Բուշ-կրտսերի եղբայրը գուցե և մասնակցի 2016-ի նախագահական ընտրություններին’