Բորելը կոչ է անում երկարացնել Գազայում ռազմական գործողությունների դադարը

190

Ռազմական գործողություններում դադարը Գազայի հատվածում պետք է երկարացվի՝ հակամարտության քաղաքական որոշման հասնելու համար։

Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Բարսելոնայում ԵՄ Միջերկրածովյան միության ծրագրի համաժողովում։

«Ռազմական գործողություններում դադարը պետք է երկարաձգվի՝ հակամարտության անհրաժեշտ քաղաքական լուծումը գտնելու համար,- հայտարարել է Բորելը։- Անհրաժեշտ է որոշում՝ երկու պետության սկզբունքի հիման վրա։ Իսրայելում խաղաղություն և անվտանգություն չի լինի՝ առանց պաղեստինյան պետություն ստեղծելու»։

Բորելն ընդգծել է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ն ինքնուրույն չեն կարող պայմանավորվել խաղաղության մասին։

Նախորդ հոդվածըԹուրքիան Իսրայելին կոչ է անում պատասխան տալ ՄՔԴ-ում
Հաջորդ հոդվածըՀարավային Կորեայի նախագահը զինվորականներին հրամայել է հետևել ԿԺԴՀ-ի գործողություններին