‘Բորիս Ջոնսոնը շարունակում է քննադատել Մեյի Brexit-ի պլանը’

2452

Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ վարչապետ Թերեզա Մեյի առաջարկը Բրյուսելի հետ բանակցություններում, այսինքն, այսպես կոչված՝ «Չեքերս պլանը», Բրիտանիան ավելի խոցելի է դարձնում ԵՄ-ի համար, ուստի դրանից պետք է հրաժարվել, պնդում է բրիտանական ԱԳՆ-ի նախկին ղեկավար և Brexit-ի ամենահայտնի կողմնակիցներից Բորիս Ջոնսոնը:

Ամռանը, Brexit-ի պայմանների վերաբերյալ բանակցությունների պասիվացման և կառավարությունում աճող տարաձայնությունների ֆոնին վարչապետ Մեյը փակ խորհրդակցություն էր անցկացրել քաղաքից դուրս գտնվող իր «Չեքերս» նստավայրում: Կատաղի վիճաբանություններից հետո վարչապետը կազմել էր ԵՄ-ին արվող առաջարկների ցուցակը: Պլանը դժգոհությամբ էր ընդունվել պահպանողականների մի մասի կողմից, և ի նշան բողոքի՝ երկու առանցքային նախարարներ հրաժարական տվեցին՝ Brexit-ի հարցերով նախարար Դևիդ Դևիսը և ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը:

Դրանից հետո Ջոնսոնը մշտապես քննադատում է Մեյին և նրա պլանը: Նրա կարծիքով՝ ժամանակն է մի կողմ նետել «Չեքերս պլանը», քանի որ այն խոցելի է դարձնում Բրիտանիան Եվրամիության առջև: «Այդ պլանը սահմանադրական անվերահսկողություն է: Դրանով ոչ թե վերահսկողություն ես  ձեռք բերում, այլ կորցնում ես այն… ԵՄ-ն, նախևառաջ, ուզում է ցույց տալ այն երկրներին, որոնք, հնարավոր է, նույնպես երազում են հետևել Բրիտանիայի օրինակին, որ նրանք չեն կարող լքել ԵՄ-ն՝ առանց բախվելու քաղաքական և տնտեսական տհաճ հետևանքների»,- ասել է Ջոնսոնը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Քլինթոնը «Ռուսաստանի միջամտությունը» համեմատում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետ’
Հաջորդ հոդվածը‘Գլխավոր դատախազը փորձագետների հետ քննարկել է օֆշորային փողերի, անցումային արդարադատության հարցերը’