‘«Բորուսիան» կրկին պարտվեց. «Բավարիա»-«Բորուսիա»` 2:1 (տեսանյութ)’

1033

Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է պարտություններ կրել Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:
Մրցաշարի 10-րդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը հյուրընկալվել էր գործող չեմպիոն «Բավարիային»: Հանդիպումից առաջ Կլոպը հայտարարել էր, որ մյունխենյան թիմի նկատմամբ տոնած հաղթանակն իր ֆուտբոլիստներին ինքնավստահություն կհաղորդի և, հնարավոր է, դրանով վերջակետ դրվի թիմի անկմանը, սակայն մասնագետի սպասելիքներն իրականություն չդարձան:
«Ալյանց-Արենա» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը բացվեց 31-րդ րոպեին. «Բորուսիան» գեղեցիկ գրոհ կազմակերպեց, և Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի փոխանցումից հետո Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը գրավեց Մարկո Ռոյսը: Թիմերն ընդմիջման գնացին հյուրերի նվազագույն առավելության պայմաններում, իսկ երկրորդ կեսում «Բավարիային» հաջողվեց երկու գնդակ խփել:
72-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին գրավեց իր նախկին թիմի դարպասը և վերականգնեց հաշվի հավասարությունը: Թվում էր` «Բորուսսիան» ամեն ինչ կանի գոնե 1:1 հաշիվը պահպանելու համար, սակայն 83-րդ րոպեին Նևեն Սուբոտիչը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Ֆրանկ Ռիբերիի նկատմամբ: Ռոման Վայդենֆելերի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը հստակ իրացրեց Արյեն Ռոբենը:


Այս հաղթանակից հետո «Բավարիան» ունի 24 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Բորուսսիան» նահանջեց 16-րդ հորիզոնական` ակտիվում ուենալով ընդամենը 7 միավոր:

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և բավական հաջող խաղ ցուցադրեց:

ԲԱՎԱՐԻԱ – ԲՈՐՈՒՍԻԱ Դ. 2-1 (0-1) MC
0-1՝ Մարկո Ռոյս 31՛, 1-1՝ Ռոբերտ Լեվանդովսկի 72՛, 2-1՝ Արյեն Ռոբեն 85՛ (11մ)
ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 5.Մեհդի Բենատիա, 17.Ջերոմ Բոատենգ, 18.Խուան Բեռնատ, 21.Ֆիլիպ Լամ, 27.Դավիդ Ալաբա, 3.Չաբի Ալոնսո, 19.Մարիո Գյոտցե (7.Ֆրանկ Ռիբերի, 70), 9.Ռոբերտ Լեվանդովսկի (20.Սեբաստյան Ռոդե, 88), 10.Արյեն Ռոբեն, 25.Թոմաս Մյուլեր (14.Կլաուդիո Պիսարո, 81)
ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 1.Ռոման Վայդենֆելլեր, 15.Մատս Հումմելս (4.Նեվեն Սուբոտիչ, 46), 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 26.Լուկաշ Պիշչեկ, 37.Էրիկ Դուրմ, 5.Սեբաստյան Կել, 6.Սվեն Բենդեր, 7.Սինձի Կագավա (19.Կեվին Գրոսկրոյց, 71), 10.Հենրիխ Մխիթարյան, 11.Մարկո Ռոյս, 17.Պյեր Օբամեյանգ (20.Ադրիան Ռամոս, 81)
Զգուշացում՝ Չաբի Ալոնսո 36՛ (Բ), Լուկաշ Պիշչեկ 62՛ (Բ), Նեվեն Սուբոտիչ 85՛ (Բ)
Մրցավար՝ Մանուել Գրաֆե (Գերմանիա)
65 ԳՆԴԱԿԻ % 35
25 (14) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 10 (4)
11 ՏՈՒԳԱՆՔ 5
9 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 1
2 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 3

Նախորդ հոդվածը‘ «Չելսի»-«ՔՊՌ» խաղում ուժեղը լոնդոնցիներն էին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» զիջեց առաջատարի իր դիրքերը’