‘«Բորուսիա»-«Գալաթասարայ». խաղից առաջ’

1120

Չեմպիոնների լիգա, Dխումբ,նոյեմբերի 4, ժամը՝ 23.45, Դորտմունդ, «Սինալ Իդունա պարկ» մարզադաշտ

Մրցավար՝ Պավել Կրալովեց (Չեխիա)

«Բորուսիայի» շուրթերից ավելի լավ կհնչի վարքականոնն այն մասին, որ նրանց համար երկրի առաջնությունն ու Չեմպիոնների լիգան լրիվ տարբեր մրցաշարեր են: Ներքին առաջնությունում Յուրգեն Կլոպի թիմը շատ դժվարին ժամանակներ է ապրում՝ կիսելով վերջին տեղերը մրցաշարային աղյուսակում: Միևնույն ժամանակ, Չեմպիոնների լիգայում հաղթել է բոլոր խաղերում, և այսоր թիմը կարող է պաշտոնապես ապահովել իր տեղը փլեյ-оֆֆ փուլում:

Ավանդաբար, վերջին հանդիպումներում և, ընդհանրապես, գրանցված անհաջող արդյունքներից հետո, թիմի մարզիչը փոփոխություններ է կատարում կազմում: Բացի դրանից, «Բորուսիան» կրկին խնդիրներ ունի. վնասվածքի պատճառով հանդիպմանը չի մասնակցի Հյումելսը, հարցականի տակ է նաև նաև մի շարք առաջատար ֆուտբոլիստների մասնակցությունը, որոնք նոր էին վերադարձել խաղադաշտ (Գյունդողան, Բլաշիկովսկի, Շմելցեր):

Ի դեպ, «Բորուսիայի» կազմը, հավանաբար, նման կլինի «Բավարիայի» դեմ խաղադաշտ դուրս եկած կազմին: Ամեն դեպքում, թեև կրած պարտության, «Բորուսիան» այդ հանդիպումը համեմատաբար հաջող անցկացրեց: «Բորուսիան» պետք է փնտրի իր խաղը, իսկ ավելի լավ է ուղղակի հաղթի և վերջնականապես իր ուշադրությունը կենտրոնացնի Բունդեսլիգայի վրա:

«Գալաթասարայի»  գործերը ևս վերջին շաբաթվա ընթացքում այնքան էլ հարթ չեն ընթանում: «Բորուսիայից» 0:4 հաշվով կրած պարտությունից հետո այս թիմը պարտվել է «Իստամբուլ ԲԲ»-ին,  իսկ կիրակի оրը ավելացրած ժամանակում մի կերպ հաղթել  «Կասիմփաշին»: Չեզարե Պրանդելիի վրա արդեն ճնշում են գործադրում, թեև Թուրքիայի առաջնությունում  թիմն առաջին տեղը կիսում է «Ֆեներբախչեի» հետ:

«Գալաթասարայը» Դորտմունդում միավորներ ձեռք բերելու համար պետք է առավելագույն ուժեր ներդնի, իսկ Պրանդելին վերջապես ընտրի հիմնական կազմի անհրաժեշտ տարբերակը: Նա միշտ փոխում է կազմը, փոխատեղում է խաղացողնրին, սակայն խնդիրները միշտ մնում նույնը:

Նախորդ հոդվածը‘Չափսը նշանակություն ունի. Ձուն թանկացել է, քանի որ մեծացել է ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Նարեկ Սարգսյան. Սխալ է աղետի գոտում բնակարաններ կառուցելը’