Բունդեսթագում. ՌԴ-ի դեմ «տնտեսական պատերազմը» քայքայում է Գերմանիան

350
Sahra Wagenknecht addresses the media during the first press conference of the new political movement 'Stand Up' in Berlin, Germany, Tuesday, Sept. 4, 2018. Wagenknecht is co-faction leader of the German Left Party as well. (AP Photo/Michael Sohn)

Բունդեսթագի պատգամավոր, Ձախ կուսակցության նախկին առաջնորդ Սառա Վագենկնեխթը հայտարարել է, թե Ռուսաստանի դեմ «տնտեսական պատերազմը» քայքայում է Գերմանիան։ Ըստ նրա` ԳԴՀ-ն չի կարող  դիմանալ առանց ռուսաստանյան էներգակիրների։

Իր տեսակետը պատգամավորն արտահայտել է DPA գործակալությանը տված հարցազրույցում։

«Ռուսաստանյան հումքը և, առաջին հերթին՝ ռուսաստանյան համեմատաբար էժան էներգիան, գերմանական մրցունակ արդյունաբերության գոյության անհրաժեշտ պայմանն է, առանց որի մենք չենք կարող յոլա գնալ,- ասել է պատգամավորը։- Տնտեսական պատերազմը սնանկացնում է Գերմանիան, մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գրեթե չի վնասում, և նա չի դադարեցնում պատերազմն Ուկրաինայում»։

Ըստ Վագենկնեխթի՝ Ուկրաինան չի կարող հաղթել միջուկային պետություն Ռուսաստանին, ուստի ստիպված է բանակցել և զիջումների գնալ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼավրով․ Պնդումները, թե ՌԴ-ն «սով է արտահանում», անհիմն են
Հաջորդ հոդվածըԲեռլինը դեմ է «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկմանը