‘Բունդեսլիգա. Խաղային օրվա կարևոր հանդիպումներից առաջ’

1008

«Այնտրախտ» (Ֆրանկֆուրտ)- «Բավարիա»(Մյունխեն)

Նոյեմբերի 8, ժամը՝ 18.30

Մրցավար՝ Ֆլորիան Մայեր

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» համար ամենադժվար ժամանակն է գալիս: Բավական չէ այն, որ Թոմաս Շաաֆիի թիմը Բունդեսլիգայի վերջին երեք հանդիպումներում պարտվել է, այլև առաջիկա երեք խաղերում կհանդիպի «Բավարիայի», Գլադբախի և Դորտմունդի «Բորուսիաների» հետ: «Արծիվներին» սպասվում է ոչ այնքան խոստումնալից օրեր, մանավանդ, որ նրանք ընդամենը 5 միավորով են առաջ մնում վտանգավոր գոտուց: Առավել ևս, որ վնասվածքների համաճարակ է թիմում, որը խիստ սահմանափակել է խաղացողների փոխատեղումների հնարավորությունը: Սակայն, թիմի մարզիչը վստահ է, որ իրենք հեռու են գոյությունը պահպանելուց. «Իհարկե, մենք մտածելու շատ բան ունենք, բայց ես հավատում եմ այս թիմին: Առաջին մի քանի հանդիպումները ցույց տվեցին, որ մենք կարող ենք»:

Բայց կարո՞ղ են արդյոք «արծիվները» լուծել «Բավարիայի» հարցերը: Մյունխենցիներն այս պահին համարվում են Գերմանիայի առաջնության բարձրագույն չափանիշը բոլոր առաումներով:  Նրանք վաստակել են ամենաշատ միավորները (24), ամենաշատ հաղթանակները (7), խփած գոլերը (23), ոչ մի պարտություն չեն կրել և բաց են թողել ամենաքիչ թվով գոլեր (3): Հաղթանակն անցած հանգստյան оրերին միայն ավելացրեց Գվարդիոլայի սաների՝ իրենց ուժերի հանդեպ վստահության չափաբաժինը: Դեռևս պարզ չէ, թե ինչ վիճակում է թիմը Չեմպիոնների լիգայի հանդիպումից հետո, սակայն վիրահատված Ալաբային պետք է, որ փոխարինի Բենատյան:

«Բորուսիա»(Դորտմունդ)«Բորուսիա» (Մյոնխենգլադբախ)

Նոյեմբերի 9, ժամը՝ 20.00

Մրցավար՝ Ֆելիքս Բրիխ

Այս խաղափուլը կեզրափակի երկու «Բորուսիաների» մենամարտը, որոնցից մեկն անցկացնում է իր պատմության լավագույն մեկնարկը, իսկ մյուսը՝ վատագույնը: Եթե գլադբախցիները կարողանան այս հանգստյան օրերին էլ չպարտվել, ապա ակումբային ռեկորդ կսահմանեն՝ 18 հանդիպում առանց պարտության: «Մենք ուզում ենք երկարացնել այս շարքը»,-հավակնությունները չի թաքցնում մարզիչ Լյուսեն Ֆրեն:Նրա թիմը հիանալի խաղ է ցուցադրում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում և ակնհայտորեն հավակնում է Չեմպիոնների լիգայում տեղ ունենալուն: Գլադբախցիների բոլոր առաջատարները՝ Շտրանցլը, Կրուզեն, Խանը, Հերմանը և Ռաֆայելը պետք է, որ պատրաստ լինեն դորտմունդյան հանդիպմանը:

Միևնույն ժամանակ, փոխչեմպիոնները Դորտմունդից գտնվում են մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտում: Իրար հետևից  հաղթելով գավաթային խաղերում, «Բորուսիան» ճակատարգրական վատ արդյունք է ցույց տալիս առաջնությունում: «Նախավերջին տեղը աղյուսակում տրամաբանական արդյունք է մի թիմի համար, որն իրար հետևից 5 պարտություն է կրել: Բայց մենք դրան պետք է վերջը դնենք», — ասում է ակումբի փոխնախագահ Հայնց Յոհաիմ Վատցկեն: Հնարավոր է, թիմի մարզիչ Յուրգեն Կլոպը փորձի դաշտ դուրս բերել նույն կազմը, որը հանդես էր գալիս անցյալ հանդիպմանը: Իսկ դա նշանակում է , որ նորեկներ Իմոբիլեն և Ռանոսը  կբավարարվեն պահեստայինների նստարանով:

Նախորդ հոդվածը‘Անգլիայի պրեմիեր լիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Պրեմիերա. Բաց մի թողեք այս հանդիպումները’