‘ Բունդեսլիգա. Խաղափուլի կարևոր հանդիպումները’

1508

Հերթական խաղափուլում առավել կարևորություն են ներկայացնում «Հերտա» (Բեռլին)«Բավարիա» (Մյունխեն) և «Այնտրախտ» (Ֆրանկֆուտ)-«Բորուսիա» (Դորտմունդ) հանդիպումները: Ֆուտբոլային այս ուշագրավ խաղերին կարող եք հետևել «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

«Հերտա» (Բեռլին) –«Բավարիա» (Մյունխեն)

Նոյեմբերի 29, ժամը՝ ժամը՝ 18:30, Բեռլին

Մրցավար՝ Քրիստիան Դինգերտ

Անցած խաղափուլում «Քյոլնի» հետ խաղում տարած հաղթանակը առաջին հայացքից թվում է, թե բեռլինցիներին տրվեց երջանիկ պատահականությամբ: Երկու գոլերն էլ «Հերտան» հակառակորդի դարպասն ուղարկեց անդրադարձի շնորհիվ, և դարպասապահ Տիմո Խորը ոչինչ չկարողացավ անել: Միաժամանակ, առաջին անգամ այս մրցաշրջանում բեռլինցիներն առաջ անցան հակառակորդից որոշ ֆուտբոլային ցուցանիշներով: Մարզիչ Յոս Լուխուկայը նույնիսկ գովաբանեց թիմին՝ ասելով, որ խաղացել են «համակարգված» և «գրագետ»: Համենայնդեպս, «Հերտայի» պաշտպանությունում զգացվում էր կազմակերպվածություն, և «Բավարիայի» հետ խաղում, հավանաբար, կրկին թիմում կխաղա կենտրոնական կիսապաշտպանների՝ Հեգելեր-Բրուքս նորաստեղծ զույգը: Հիմա նրանք պետք է հաղթահարեն «Բավարիայի» հետ փորձությունը:

 

Այս շաբաթ անգլիական «Մանչեսթր Սիթին» հիշեցրեց, որ մյունխենցիներն անպարտելի չեն. «Բավարիան» կրեց առաջին պարտությունը 18 պաշտոնական հանդիպումների ընթացքում: Բենատյայի, Ալոնսոյի և Բոատենգի  անհատական երեք սխալները հանգեցրին նրան, որ մյունխենցիները մնացին 10 հոգով և երեք գնդակ բաց թողեցին: Կանդրադառնա՞  արդյոք այս պարտությունը ներքին առաջնությունում «Բավարիայի» խաղի վրա: Անցած մրցաշրջանում բեռլինցիներին հաջողվեց իսկական կենաց ու մահու պայքար մղել մյունխենցիների դեմ: Դեռևս Գվարդիոլայի թիմը Բունդեսլիգայում պարտություն չի կրել և 7 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող թիմից:

«Այնտրախտ»(Ֆրանտֆուրտ)«Բորուսիա»(Դորտմունդ)

Նոյեմբերի 30, ժամը՝ 18:30, Ֆրանտֆուրտ

Մրցավար՝ Պետեր Հագելման

Այս խաղափուլը կեզրափակի «Այնտրախտ»-«Բորուսիա» հանդիպումը: Ֆրանկֆուրտցիներն իրար հետևից կրած 4 պարտությունից հետո կարողացան արտագնա խաղում հաղթել Գլադբախին: Այդ հաղթնակն այս թիմի հարձակվող Оռլով Հարիս Սեֆերովիչի խոսքով «թեթևացրեց ողջ թիմի սիրտը»: Ալեքս Մայերը, ով Մարիա Գյոտցեի հետ միասին գլխավորում է Բունդեսլիգայի ռմբարկուների ցուցակը, այս հաղթանակն անվանեց  «մեծ քայլ»: «Այնտրախտը» կկատարի՞ արդյոք ևս մեկ այսպիսի քայլ «Բորուսիայի» դեմ խաղում: Բուժելով իրենց մրսածությունը՝ մարզումներին են վերադարձել Կադլեցը և Մեդոյիչը, և Թոմաս Շաաֆն այժմ ունի փոխատեղման հնարավորություն:

Դորտմունդցիները արդեն մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտում են հայտնվել: Թիմի տնօրեն Հայնց-Յոհաիմ Վատցկեն խնդրել է ֆուտբլիստներին խաղալ այնպես, ինչպես կխաղար այն թիմը, որն ուզում է լքել աղյուսակի նկուղը: Այստեղ հաճելի նորություններ ևս կան. հնարավոր է Հյումելսը հայտնվի մեկնարկային կազմում: Մարզումներին են միացել Оլիբեր Կիրխը և Նուրի Շահինը: Շուտով, տասը ամսվա բացակայությունից հետո կվերադառնա նաև Կուբան: Միևնույն ժամանակ հարցականի տակ է Սվեն Բենդերի մասնակցությունը:

Նախորդ հոդվածը‘«Բավարիան» առաջին անգամ հաղթահարել է 500 մլն եվրոյի սահմանը՝ ստանալով աննախադեպ շահույթ’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի համալսարաններում դասավանդվում են Չավեսի գաղափարները’