‘Բուրկինա Ֆասո. բանակը խոստանում է երկխոսություն սկսել’

1097

Կիրակի օրը Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում զինվորականները, օդ կրակելով, ցրել են ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցների հանրահավաքը, ովքեր երկրի նախագահի պաշտոնանկությունից հետո հրաժարվում են ճանաչել իշխանության անցումը զինվորականներին: Ցուցարարները հավաքվել են պետական հեռուստատեսության շենքի մոտ, որտեղ ընդդիմադիր «Հանուն ժողովրդավարության և առաջընթացի» կուսակցության առաջնորդ Սարանա Սերման մտադիր էր ուղիղ եթերով ուղերձ հղել այն մասին, թե անցումային կառավարությունը ղեկավարելու են քաղաքացիական ուժերը: Հետուստաալիքի հեռարձակումը դադարեցվել էր մի քանի ժամով, և մուտքը հեռուստատեսության հարակից հրապարակ արգելափակվել էր:

Վերջին օրերին Բուրկինա Ֆասոյում իշխանությունը երկու անգամ փոխվեց: Ուրբաթ օրը, նախագահ Բլեզ Կամպաորեի հրաժարականից հետո, զինված ուժերի հրամանատար Օնորե Տրաորեն հայտարարեց, որ ստանձնում է երկրի ղեկավարի գործառույթները: Սակայն շաբաթ օրը բանակը հայտարարեց, որ փոխգնդապետ Իսահակ Զիդային միաձայն ընտրել է պետության անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում:

Ըստ տեղեկությունների՝ Իսահակ Զիդան նախատեսում է հանդիպումներ անցկացնել ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ցուցարարների մոտ է դուրս եկել բանակի մի ներկայացուցիչ և հայտարարել է, որ երկրի քաղաքական իրավիճակի քննարկումները կսկսվեն մոտ ժամանակներս: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում խորտակվել է միգրանտներ տեղափոխող նավը, կա 20-ից ավելի զոհ’
Հաջորդ հոդվածը‘Իրանը 225 մլն դոլար է հատկացրել Ուրմիո լճի փրկության համար’