Բուքերյան գրական մրցանակի դափնեկիրը իռլանդացի գրող Փոլ Լինչն է

209

Իռլանդացի գրող Փոլ Լինչը դարձել է Բուքերյան գրական մրցանակի 2023 թվականի դափնեկիրը «Մարգարեի երգը» (Prophet Song) վեպի համար։

Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ի թղթակիցը անգլիալեզու աշխարհում ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկի շնորհման արարողությունից, որը տեղի է ունեցել Լոնդոնի Սիթիի «Օլդ-բիլլինգսեյթ»  համալիրում։

Ինչպես նշել է Բուքերյան մրցանակի ժյուրիի նախագահ, կանադացի գրող Էսի Էդուջանը, Լինչի «անտիուտոպիա-վեպը նվիրված է մի կնոջ, որը փորձում է իր ընտանիքը փրկել հակաուտոպիական Իռլանդիայում, որը արագորեն գլորվում է ավտորիտար կառավարման գիրկը»։

«Սա ցնցող, տեղ-տեղ նուրբ վեպ է, որն արագ չի մոռացվի։ Սա իր բարձրակետին հասած հեղինակի շատ համարձակ և չափազանց հուզիչ պոռթկումն է»,- ասել է Էդուջանը։

Նախորդ հոդվածըՔվեարկություն կանցկացվի Ուկրաինայի և Իսրայելի օգնության հարցի շուրջ
Հաջորդ հոդվածըԹուրքիան Իսրայելին կոչ է անում պատասխան տալ ՄՔԴ-ում