‘Բուֆոնը հրաժարվել է քննարկել Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս»’

856

«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով տեղափոխվել էր ՊՍժ այս ամառ, հրաժարվել է քննարկել Կրիշտիանու Ռոնալդուի` «Յուվենտուս» տեղափոխությունը:

««Յուվենտուսը» ինձ այժմ միայն որպես հանդիսատեսի է հետաքրքրում: «Յուվենտուսը» առաջատար ակումբ է, ինչպես և ՊՍԺ-ն, և իմ կարծիքով երկու ակումբներն էլ գործադրում են բոլոր ջանքերը մրցունակ դառնալու համար: Ինչպես նրանք աշխատել են նախկինում, այնպես էլ հիմա կշարունակեն»,-Բուֆոնի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Նախորդ հոդվածը‘Բլատտեր. «Քաթարը ԱԱ-2022-ն անցկացնելու իրավունք է ստացել Սարկոզիի ճնշման շնորհիվ»’
Հաջորդ հոդվածը‘Հայկ Մարությանը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու’