‘Բուֆոնը պայմանագիր է կնքել «Պարի Սեն Ժերմենի» հետ’

1570

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը երկամյա պայմանագիր է կնքել «Պարի Սեն Ժերմենի» հետ, հաղորդում է Corriere dello Sport-ը։

Ըստ պարբերականի մայիսի 30-ին Բուֆոնը ստացել է պայմանագրի նմուշը, որի համաձայն նա տարեկան կստանա 8 միլիոն եվրո։ Նա ստորագրել է պայմանագիրը և հետ ուղարկել Փարիզ։

40-ամյա դարպասապահի և «Պարի Սեն Ժերմենի» միջև կնքված պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարվի այն ժամանակ, երբ ավարտվեն բոլոր արարողակարգային գործողությունները։ Փարիզում հուսով են, որ առաջիկա երկու տարվա ընթացքում և ակումբը, և Բուֆոնը կիրականացնեն իրենց վաղեմի երազանքը՝ հաղթելով Չեմպիոնների լիգայում:

Նախորդ հոդվածը‘AS. Զիդանի հեռանալուց հետո Ռոնալդուն ևս կարող է լքել «Ռեալ»-ը’
Հաջորդ հոդվածը‘Իրենց «գործարարությունից» անտեղյակ մարդկանց թիվը կարող է անցնել 1000-ը’