‘Բրազիլական «Տղան և աշխարհը» մուլտֆիլմը դարձել է «ՌեԱնիմանիա» փառատոնի հաղթող’

954

Նախօրեին հայտնի են դարձել «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 6-րդ կինոփառատոնի մրցանակակիրները:

«Լավագույն լիամետրիաժ ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել Ալե Աբրեուի «Տղան և աշխարհը» մուլտֆիլմը (Բրազիլիա): Լավագույն գեղարվեստական / նկարչական լուծման համար «Վալենտին Պոդպոմոգովի հատուկ մրցանակի» է արժանացել  Խուլիո Լուդուենյայի  «Քրոնոպներ և Ֆամաները» (Արգենտինա), Ժյուրիի կողմից հատուկ նշվել է Սիգնե Բաումանեի  «Գրպանիս քարերը» լիամետրաժ ֆիլմը (ԱՄՆ / Լատվիա): «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ է» ճանաչվել Նասոս Վակալիսի «Ընթրիք մի քանիսի համար» ֆիլմը  (Հունաստան/ԱՄՆ), ժյուրիի հատուկ նշումի է արժանացել Ռոբերտ Լյոբելի «Քամին» (Գերմանիա):

«Լավագույն ավարտական ֆիլմ» է ճանաչվել Ալեքսանտրա Հետմերովի  «Աստվածների Քաղաքը» (Չեխիա), «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Սերգեյ Մերինովի «Պլաստիլինե այբուբենը» (Ռուսաստան): «Լավագույն երաժշտական հոլովակ» անվանակարգում հաղթող է դարձել Ելենա Օրոզի «Ֆաքոֆբոլան: Մի՞շտ, թե երբեք» (Խորվաթիա):

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 6-րդ կինոփառատոնը մեկնարկել էր հոկտեմբերի 25-ին Երևանում: Ընդհանուր առմամբ, ստացվել է ավելի քան 850 հայտ` աշխարհի 90 երկրներից: Փառատոնի ծրագրում ներառվել էր 400 ֆիլմ: Այս տարի «Ռեանիմանիան» կընթանա նաև Գյումրիում: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել պարզել ֆինանսների նախկին նախարարի տիկնոջ ֆինանսական մեքենայություններին առնչվող իրավիճակը’