Բրազիլիայի նախագահ․ Խաղաղության պայմանագիրը պետք է հաշվի առնի թե՛ՌԴ-ի, թե՛ Ուկրաինայի շահերը

366

Միայն Ռուսաստանը և Ուկրաինան գիտեն, թե ինչ է հարկավոր խաղաղության հասնելու համար։

Հինգշաբթի օրը նման կարծիք է հայտնել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։

«Խաղաղության պայմանագիրը չի նշանակում՝ վերադարձնել Ուկրաինային, ներգրավված երկու կողմերն էլ պետք է ինչ-որ բան ստանան։ Միայն ռուսներն ու ուկրաինացիները գիտեն՝ ինչ է հարկավոր խաղաղության հասնելու համար,- Հռոմում մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահը։- Իմ կարծիքով՝ հարկավոր է կողմերին համոզել դադարեցնել կրակը, որից հետո նրանք պետք է նստեն բանակցությունների սեղանի մոտ և որոշեն՝ ինչ են ուզում»։

Լուլա դա Սիլվայի կարծիքով՝ ԵՄ-ն «կարող էր կարգավորող դեր կատարել», սակայն ԱՄՆ-ի պես՝ այդ կառույցը «ներգրավվել է հակամարտության մեջ»։ «Մենք փորձում են գտնել այն երկրները, որոնք ներգրավված չեն՝ Հնդկաստանը, հնարավոր է՝ Մեքսիկան, Աֆրիկայի երկրները,- ասել է Բրազիլիայի առաջնորդը։- Ես համաձայն եմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ՝ հարկավոր է այնպես անել, որ մարդիկ միավորվեն և խոսեն խաղաղության մասին»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ դեսպան․ Զելենսկու ելույթը նպատակ ունի խափանելու ՌԴ-ի շփումները տարածաշրջանում
Հաջորդ հոդվածըՇոլց․ Իրավիճակն Ուկրաինայում չի հանգեցնի էսկալացիայի ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև