‘ Բրազիլիան հաղթել է Ավստրայի հավաքականին, Ռումինիան՝ Դանիային (տեսանյութ)’

811

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը նոյեմբերի 18-ին ընկերական խաղ անցկացրեց ավստրիացիների հետ՝ հաղթելով 2:1 հաշվով:

Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում կայացած հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Հաշիվը 64-րդ րոպեին բացեց ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը, սակայն 11 րոպե անց դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը: Բրազիլացիների հաղթական գոլը 83-րդ րոպեին խփեց գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն:

 

Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից դանիացիները 0:2 հաշվով պարտվեցին Ռումինիայի թիմին:

Ընկերական խաղ

Ավստրիա  Բրազիլիա՝ 1:2

Ալեքսանդր Դրագովիչ, 75 (11մ.) – Դավիդ Լուիս, 64, Ռոբերտո Ֆիրմինո, 83

Ռումինիա  Դանիա՝ 2:0


Կլուդիու Կեշերու, 53, 59

Նախորդ հոդվածը‘Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչը նույնպես հեռացվել է աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը առավելության հասավ Հունգարիայի հետ խաղում (տեսանյութ)’